ԹԱՐՅԱՆ (Մխիթարյան) Անահիտ Մնացականի (ծ. 9.2.1952, Երևան), բանաստեղծուհի, լրագրող: Մ.Վ. Թարյանի դուստրը,Ն. Մ. Մխիթարյանի քույրը: Ավարտել է ԵՊՀ (1974): 1976-85-ին աշխատել է <<Հրազդան>>, << Երեկոյան Երևան>> , <<Պիոներ>> պարբ-ների խմբագրություններում, 1985-91-ին` Հրատպետկոմում, 1992-ից` ՀՀ Կառավարության աշխատակազմում: Լույս են տեսել Թարյանի << Ես, դու և աշխարհը>>(1984), <<Բախտախաղ>>(1989),<< Հավատո հանգանակ>> (2003) ժողովածուները, մանուկների համար`<<Երկնքի տատիկը>> (1986), << Ամաչկոտ շնիկը>> (1997), << Իմ լավ դպրոց>> (2001),<<Սիրում եմ քեզ,մանկապարտեզ>> (2004) գրքերը:

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am