ԹԱՐՅԱՆ (Մխիթարյան) ՄնացականՎարդանի (16.6.1920, Վաղարշապատ-30.9.1999, Երևան), բանաստեղծ, արձակագիր: Ա.Մ. Թարյանի և Ն.Մ. Մխիթարյանի հայրը: Ավարտել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանը (1940): Հայրեն. պատերազմի (1941-45) մասնակից: 1942-ին ծանր վիրավորվել, գերվել է, ազատվելուց հետո` 1945-ին, բռնադատվել, 1947-ին արդարացվել : 1947-78-ին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման համակարգում: Լույս են տեսել Թ-ի <<Իմ սիրած գույնը>> (1955), <<Գարնանային ծաղիկներ>> (1959), <<Նավորդները>> (1963), << Մի կտոր հաց>> (1967), <<Ես աշուն եմ նկարել>> (1971), <<Հույսի հաղթանակը>> (1975), <<Սիրում եմ ձեզ, երեխանե´ր>> (1980), << Սրնգահար քամին>> (2004) ժող-ները: Թ-ի մի շարք բանաստեղծություններ վերածվել են երգերի:

 

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am