ԹԱՌԱՅԱՆ Սեդրակ Ավագի. ծնվել է 1862 թվականին: Գրող, գրականագետ, թարգմանիչ: Փիլիսոփայության դոկտոր: Հաճախել է Լայպցիգի համալսարանի դասընթացները: Խմբագրել է «Ընկեր» (1906-14, ընդհատումներով, Թիֆլիս) շաբաթաթերթը: Հրատարակվել են Թառյանի «Երկու վէպիկներ եւ մի քանի ոտանաւորներ» (1887), «Ընտանիքի կեանքը» (1899) գրքերը: Նրա «Թաքնուած կայծեր» (1903), «Արշալոյս», «Աոկրատ» և այլ դրամաներ բեմադրվել են Թիֆլիսում: Թառյանը գրել է «Գեոթէ» (1900), «Բանաստեղծ իդեալիստ Շիլլեր» (հ. 1-2, 1903) աշխատությունները: Թարգմանել է Ֆ. Շիլլերի, Հ. Զուդերմանի և այլոց դրամաներից: Մահացել է 1916 թվականի նոյեմբերի 25-ին Թիֆիլսում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am