ԹԱԹԻԿՅԱՆ Շահեն Ստեփանի. ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին Թիֆլիսում: Արձակագիր: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985): Հայրենական պատերազմի (1941-45) մասնակից: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1947): 1968-71-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրեն և գլխավոր խմբագիր, 1977-80-ին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր: Թաթիկյանի «Նրա ճանապարհը» (գիրք 1-3, 1956-62, վերամշակվծ՝ գիրք 1-2, 1964-65) վեպը պատկերում է Հայաստանի 1920-40-ական թթ. միջև ընկած ժամանակաշրջանը: Պատերազմ, տարիներն են արտացոլված «Երիցս խաչվածը» (1985) վեպում: Թաթիկյանի ստեղծագործություններին բնորոշ են սյուժետային բազմազանությունը, ժամանակի հասարակական խնդիրների քննությունը: Նրա սցենարով նկարահանվել են «Արշակը», «Ապրեցեք երկար», «Ոսկի և հող» գեղարվեստական կինոնկարները: Մահացել է 1922 թվականի մարտի 19-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ընտ. երկ., հ. 1-2, Ե., 1987: 

Նրա ճանապարհը (երկ.), հ. 1-4, Ե., 1989-90:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am