ՏԱՏՐՅԱՆ Ադրինե Հակոբի. ծնվել է 1915 թվականին Չորում քաղաքում (Սեբաստիայի նահանգ): Գրող, թատերագիր: Ավարտել է Կ. Պոլսի Գատըգյուղի Արամյան վարժարանը (1926), սովորել Նոտր դամ դը Սիոն ֆրանսիական դպրոցում: 1974-ին հաստատվել է Նիսում: Թղթակցել է սփյուռքահայ հասարակական, քաղաքական ու գրական պարբերականների: Երկրորդ համաշխարհային պատերազմն է (1939-45) արտացոլված «Մարդկային յուշա գրութիւններ» շարքում, որոնք պարբերաբար հրատարակվել են «Ժամանակ» (1945) թերթում: Լույս են տեսել Տատրյանի «Հայրը» (1937), «Մայթերուն վրայ» (1955), «Գեհենի ճամբում վրայ» (1966), «Չորրորդ մը կը փնւորուի» (1971), «Հեղինակ, կեցի՛ր» (1980) վեպերը ն «Ցարդի շիւղեր հոսանքին վրայ» (1955), «Մարդը մարդ ընելու համար» (1956), «Պանդոկին սենեակները» (1956) թատերգությունները: Կազմել է նաև դասագրքեր: Մահացել է 2002 թվականի փետրվարի 21-ին Նիսում, Ֆրանսիա:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am