ՏԱՏՐՅԱՆ Արշամ Գալուստի. ծնվել է 1909 թվականի փետրվարի 2-ին Չորում քաղաքում (Սեբաստիայի նահանգ): Գրող, խմբագիր: Ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը (1925) և Գրինյոնի (Փարիզի մերձակայքում) Երկրագործական բարձրագույն դպրոցը (1932): Եղել է Կահիրեի Գալուստյան և ֆրանսիական լիցեյի ուսուցիչ: 1948-55-ին խմբագրել է «Ջահակիր» (Կահիրե) գրական, հասարակական պարբերականը: 1938-ին հրատարակել է «Բանաստեղծին ձայնը» (հատոր 1) պարբերագիրքը:

Տատրյանի ստեղծագործություններն արտացոլում են սփյուռքահայ սերնդի հոգեբանությունը, նրա ազգասիրությունը [«Վերադարձ մը» («Հատուած») հոգեբանական էսսե, «Յայտարարութիւն առաջին», հրապարակագրական երկ (երկուսն էլ՝ «Բանաստեղծին ձայնը» պարբերագրքում)]: Մահացել է 1956 թվականի հունիսի 19-ին Կահիրեում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am