ՏԱՏՐՅԱՆ Վահրամ Արմենակի. ծնվել է 1900 թվականի ապրիլի 30-ին Չորում քաղաքում (Սեբաստիայի նահանգ): Գրող: Մեծ եղեռնի ժամանակ ընտանիքի հետ աքսորվել է արաբական անապատներ: 1919-36-ին ապրել է Կ. Պոլսում, 1938-ին հաստատվել Ֆրեզնոյում:

«Պատուոյ գողը կամ Պախար քեոր ամուսինը» (1926), «Բարեւ, տէր պապա» (1930) կատակերգությունների թեմատիկ առանցքը պոլսահայ կյանքն է: «Գաբիկի արկածները» (1947) պատմվածքների ու վիպակների ժողովածուն, «Դեպի անապատ» (1945) հուշագրությունը գրվել են տարագրության տարիներին: Նույն շրջանի դեպքերն են արտացոլված «Սեւ հոգին» (1945) երկհատոր գրքում: Լույս են տեսել «Նելլի Պելլա» (1946, ամփոփում է «Նելլի Պելլա», «Քոյր Աննա», «Իր անցեալը» վեպերը, արծարծված է հայապահպանության խնդիրը), «Գորդեան հանգոյց» (1949), «Չաւարտուած համանուագ» (1952) վեպերը, «Հինգ թատերախաղեր եւ ցրուած էջեր» (1950), «Զուարթ քրքիջներ» (1953) թատերգությունների և երգիծական պատմվածքների ժողովածուները: Մահացել է 1948 թվականի ապրիլի 11-ին Ֆրեզնոյում:  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am