ԹԱԹՈՒԼ (Գարագաշյան) Վահրամ. ծնվել է  1887 թվականի ապրիլի 15-ին Կ. Պոլիսում: Բանաստեղծ: 1903-08-ին սովորել է Կ. Պոլսի գեղարվեստական վարժարանում: Հրատարակել է քնարական բանաստեղծությունների ժողովածուներ՝ «Հին ու նոր տաղեր» (1940) և «Ամենայն զգուշութեամբ» (1941): Գրել է պիես («Աբու-Լալա Աւսհարի», 1948), սփյուռքահայ երեխաների համար կազմել այբբենարան և ընթերցարան:Մահացել է 1943 թվականի հոկտեմբերի 11-ին Փարիզում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am