ՏԱՏՈՒՐ ԱՐՄԵՆ (Տատուրյան Արմեն Հարությունի). ծնվել է 1920 թվականի մարտի 12-ին քաղաքում Սելևկիա (Կիլիկիա)]: Գրող: 1922-ին ընտանիքի հետ հաստատվել է Կահիրեում: Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանի քոլեջը (1939) և Լոնդոնի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը (1946): Պաշտոնավարել է Կահիրեի Հայ գեղարվեստասիրաց միությունում: 1980-ին հաստատվել է ԱՄՆ-ում: Տատուր Արմենի «Կը սիրեմ աշխարհը» (1948). «Անապատին խորերէն» (1963) ժողովածուներում զետեղված պատմվածքների հիմնական թեման սփյուռքահայ կյանքն է՝ իր դժվարություններով և ուծացման վտանգով: «Գեղջկական պատկերներ» շարքում («Անապատին խորերէն», ժողովածու) անդրադարձել է Կիլիկիայի պատմությանը: Կազմել է «Յիշատակարան ալբոմ հայ գեղարուեստասիրաց միութեան 35-ամեակի» (1956): «Անկրկնելի ապրումներ» (1971) գրքում Հայաստան այցելության տպավորություններն են:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Համանուագ, հատոր 1,2, Գրանադա Հիլզ, Կալիֆոռնիա, 1996, 2004:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am