ՏԱՅԱՆ Արբուն Նիկողոսի, Արբուն Տայեցի. ծնվել է 1912 թվականի հունվարի 6-ին Պարտիզակում: Թարգմանիչ, բանասեր: Սովորել է Մաքրիգյուղի նախակրթարանում, ապա՝ Գատըգյուղի Մխիթարյան որբանոցում: 1922-ին տեղափոխվել է Իտալիա, սովորել Վենետիկի Մուրատ-Ոափայելյան վարժարանում (1923-27): 1929-ին հայրենադարձել է: Սովորել է ԵՊՀ-ում (1932-33): Տայանը հայտնի է որպես Դանտեի «Աստվածային կատակերգություն» պոեմի (3-րդ բրփխ. հրատ.՝ 1983) թարգմանիչ: Բնագրից թարգմանել է Բալզակի, Ա. Ֆրանսի, Պ. Մերիմեի ստեղծագործություններից: Հատկանշական է Բ. Չելլինիի «Ֆլորենտսւցի Մաեստրո Ջովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում» (1974) գրքի թարգմանությունը: Հեղինակ է Դանտեի «Աստվածային կատակերգության» բանաստեղծական արվեստը և թարգմանության պրոբլեմները» (1982) ուսումնասիրության: Մահացել է 1983 թվականի ապրիլի 3-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am