ՃԱՆԱՇՅԱՆ Մեսրոպ (Պետրոս) Գևորգի. ծնվել է 1908 թվականի հունվարի 11-ին Անկարայում: Գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ: 1931-ից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: 1939-42-ին՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանի տնօրեն, 1942-ից, ընդմիջումներով՝ «Բազմավեպի» խմբագիր, 1955-69-ին, միաժամանակ՝ տպարանապետ: Լույս են տեսել Ճանաշյանի «Պատմութիւն արդի հայ գրականութեան» (հատոր 1, 1953), «Հայ գրականութեան նոր շրջանի համառօտ պատմութիւն» (1973), «Լորդ Բայրոնը Ա. Ղազարում» (ֆրանսերեն, 1960), «Սայաթ-Նովա» (1964), «Ս. Ներսէս Շնորհալու շարականները» (1975) ուսումնասիրությունները, «Հոգետաւիղ» (1954), «Լուսաղբիւր» (1960), «Մեսրո- պական» (1963), «Փշրուած քնար» (1973) բանաստեղծությունների ժողովածուները: ճ. կազմել է «Ծաղկաքաղ արդի հայ գրականութեան» (հատոր 1, 2, 1957, 1960) հատընտիրը, «Հայկական մանրանկարչութիւն» (1966) ալբոմը: Խմբագրել է նաև «Հայ ընտանիք» (1970-73) ամսագիրը: Մահացել է 1947 թվականի ապրիլի 13-ին Վենետիկում: 

 

Գրականության ցանկ

 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

Երկ. Փոլ Վալերի եւ իր բանաստեղծութիւնը, Վնտ., 1947: Հ. Արսէն Ղագիկեան եւ իր թւսրգմանութիւնները, Վնտ., 1974:

 

Գրկ. Տեր-ՆԵրսեսյան Ն.. Խմբագրապետը, «Բազմավեպ», 1974, № 1-2:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am