ԹԵՈԴԻԿ (Ճեզվեճյան) Արշակուհի (1875, Կ. Պոլսի- 2.1.1922, Լոզան), գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: Թեոդիկի կինը: Ավարտել է Կ. Պոլսի Նունյան-Վարդուհյան վարժարանը, սովորել Անգլիայի և Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում: 1907-ից աշխատակցել է ամուսնու և իր հիմնած «Ամենուն տորեցոյց» տարեգրքին: Եղել է Կ. Պոլսի Ազգանվեր հայուհյաց ընկերության (1879-1915) գործիչներից: Հիմնադրել է Կ. Պոլսի Տիկնիկային միությունը:

Հրատարակվել են նրա «Ամիս մը ի Կիլիկիա» (1910) հրապարակախոս վավերագրեր երկը, «Արդի բարոյագիտությունը» (1911) դասագիրքը: 
 

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am