ԹԵՈԴԻԿ (Լաբճինյան) Թեոդոս Գրիգորի, 5.3 1873, Կ. Պոլիս 24. 5. 1928, Փարիզ), գրող բանասեր: Ա. Թեոդիկի ամուսինը: Սովորել Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանում, Պերպերյան վարժարանում և Ռոբերտ քոլեջում: Գրել է ուղեգրական նոթեր, դիմաստվերներ («Ճանաչոտ դեմքեր»), արևմտահայ աշխատավորների կյանքը պատկերող նորավեպեր («Կաղանդ», 1912, ժողովածու): 1907-ին կնոջ հետ հիմնադրել է «Ամենուն տորեցոյց» տարեգիրքը: Հայ գրերի ստեղծման ու տպագրության պատմությանն է նվիրված Թեոդիկի «Տիպ ու տառ» (1912) աշխատությունը: 1915-ին թուրք, իշխանությունները Թեոդիկին աքսորել են Դեյր Էզ Զորի, որտեղից նրան հաջողվել է ազատվել: Գրել է «Յուշարձան ապրիլ տասնմեկին [24-ին] » (1919), «Զուլումը և մեր որբերը» (1920) և «Գողգոթա» (հրտ.` 1966) աշխատությունները: 1923-ին հաստատվել է Փարիզում, հրատարակել «Ամենուն տերոցոյցի» վերջի հատորները:

 

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am