ԹԵՔԵՅԱՆ Հարություն [1910, գյուղաքաղաք Բեհեսնի (Խարբերդի նահանգ)- մ.թ անհտ.], բառարանագիր: Ծայրագույն վարդապետ: Աստվածաբանական գիտությունների դոկտոր: Սովորել է Զմմառի վանքի ժառանգավորաց վարժարանում (1925), ավարտել Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանը: Խմբագրել է «Ավետիք»,  «Մասիս» շաբաթաթերթը: 1948-ից հաստատվել է Մոնտեվիդեոյում, ղեկավարել է հայ կաթոլիկ առաքելությունը և դասավանդել է եկեղեցու պատմություն: 1968-1982-ին` Լատինական Ամերիկայի կաթոլիկ հայերի առաքել. այցելու: Լույս է ընծայել «Իսպաներեն-հայերեն» (1955) և «Հայերէն- իսպաներէն» (1984) բառարանները:

 

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am