ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ Էմին Հովակիմի. ծնվել է 1855 թվականին Երևանում: Դրամատուրգ, մշակութային գործիչ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: Եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվան) հիմնադիրներից, հանդես է եկել որպես ռեժիսոր, նկարիչ, դերասան: Հրատարակել է «Երևանի հայտարարություններ» (1883-86) թերթը: Գրել է ֆարսեր, վոդևիլներ, դրամաներ, որոնք բեմադրվել են Երևանում, Թիֆլիսում և այլուր: Պիեսներում Տեր-Գրիգորյանը ծաղրել է ձևամոլությունը, տգիտությունը, կեղծ հայրենասիրությունը: Առավել հայտնի են «Խեչոյի թուզը» (1882) վոդևիլը, «Զրկանքի գոհ» (1886), «Բարեգործութեան դիմակի տակ» (1895) դրա¬մաները: Նրա պիեսները հայ կենցաղային թատերագրությանը բնորոշ նմուշներ են: մահացել է 1939 թվականին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Թռչնիկ: Զանազան բանաստեղծութիւններ եւ ամենանոր երգեր..., Ե., 1876: Կռուապատճառը ես էի, Ե., 1894:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am