ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ Ջալալ Հովհաննեսի. ծնվել է 1866 թվականի ապրիլի 21-ին Մաղավուզ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում): Մանկավարժ, թարգմանիչ: ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1931): Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում, Թիֆլիսի ուսուցչական ինստիտուտում: Ուսուցիչ և տեսուչ է եղել Ախալքալաքում, Ստավրոպոլում, Ջալալօղլիում (այժմ՝ Ատեփանավան). Դիլիջանում: Մտերմություն է արել Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի հետ, աշխատակցել «Մշակ», «Նոր դար», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների (Աալլումյան և այլ ծածկանուններով): Գրել է «Պեստալոցցի» մենագրությունը, վիպակներ, ակնարկներ, հոդվածներ, կատարել թարգմանություններ (Վ. Շեքսպիր, Ն. Գոգոլ, Մ. Գորկի): Մասնակցել է Վերնատան, Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության աշխատանքներին: Մահացել է 1940 թվականի օգոստոսի 31-ին Մաղավուզ գյուղում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am