ՏԵՐ-ՄԵՐԳԵՐՅԱՆ (Տեր-Մերկերյան) Ռոբեր Երվանդի. ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 23-ին Մարսելում: Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (2001), ԵՊՀ պատվավոր դոկտոր (2004): Ժ. Ե. Տեր-Մերգերյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ ռոմանո-գերմանական ֆակուլտետը (1962), Ֆրանսիայի Պրովանս համալսարանը (1976, քաղաք Էքս): 1962-66-ին դասավանդել է ԵՌՕԼՄԻ-ում, 1966-67-ին՝ Մարսելի Բերլից լեզուների ինստիտուտում, 1967-81-ին՝ մասնավոր քոլեջում, 1971- 2004-ին՝ Մարսելի կենտրոն, դատարանի փորձագետ-երդվյալ թարգմանիչ, 2005-ից՝ Պրովանս համալսարանի պրոֆեսոր:
Աշխատությունները վերաբերում են արդի գրական հայերենի երկու տարբերակների բառակազմական խնդիրներին, լեզվի ընդհանուր բառակերտման գործընթացի ուսումնասիրությանը: Լույս են տեսել Տեր-Մերգերյանի «Հայոց լեզուն Սովետական Հայաստանում, բառապաշարի զարգացումը» դոկտոր, ավարտաճառը (ֆրանսերեն, 1984), «Եզրաբանական ուղեցույցի» 1-4-րդ հատորները (1993-2002), «Արմենիաքա. հայոց պատմության և մշակույթի ուսումնասիրություններ» (2004) երկերը: Ֆրանսերեն է թարգմանել Ա. Ահարոնյանի պատմվածքները (1978), Պ. Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» վիպակը (2002), անգլերենից հայերեն՝ Ա. Մալցի «Դեպք փողոցի անկյունում» պատմվածքների ժողովածուն (1963):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am