ՏԵՐ-ԱՂԵՔՍԱՆԴՐՅԱՆ Գևորգ Դավթի. ծնվել է 1840 թվականին Թիֆլիսում: (1840. Թիֆլիսում: Բանահավաք-ազգագրագետ, գրող: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1860), ապա՝ դասական գիմնազիայում: «Մեղու Հայաստանի», «Արձագանք», «Նոր դար» պարբերեկաններում լույս են տեսել Տեր-Աղեքսանդրյանի չափածո («Աէկ խարազի կեանքից», երգիծ պոեմ՝ Թիֆլիսի բարբառով և արձակ («Ուխտագնացութիւն ի Թելէթ», «Պրիկազչիկ Միշելը», «Տանու աղջիկը անկտրիլ խարբուզակ է» և այլն) երկերը, նաև հոդվածներն ու գրախոսությունները («Մեր աշուղների խաղերը», «Գ. Սրուանձտեանցի «Գրոց-բրոցը», «Սայաթ-Նովայի յիշատակին», «Թիֆլիսեցու հանճարը իւր առածների եւ ասացուածքների մէջ» և այլն), թարգմանությունները (ռուսերենից): Նրա աշխատություններից առանձնանում է «Թիֆլիսեցոց մտաւոր կեանքը» (1885) բանահյուս, նյութերի ժողովածու (շուրջ 6700 առած-ասացվածք, ոճական ու դարձվածքային նմուշներ, երգ, հեքիաթ, հանելուկ, աղոթք, անեծք և այլն): Հանդես է եկել նաև Դաբաղ Ղաղո, Շաքար Մանուշակյանց, Գևո Ավետիսով, Աղվինինց Դավիթ կեղծանուններով: Մահացել է 1890 թվականի փետրվարի 3-ին Թիֆլիսում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am