ՏԵՐ-ԴԱՎԹՅԱՆ-ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Քնարիկ Սուրենի. ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 6-ին Թավրիզում: Բանասեր, պատմաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1996): Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (1950): 1972-ից աշխատում Է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում:
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ միջնադարյան գրականության առավել տարածված ժանրերի՝ վարքերի և վկայաբանությունների լուսաբանմանը [«11-15-րդ դարերի հայ վարքագրությունը», 1980, «Վկայաբանություն և վարք» («Հայ միջնադարյան գրականության ժանրեր» ժողովածուում), 1984] և 17-18-րդ դարերի թարգմանական արձակին («Հայելի վարուց», 1994, «Բանք իմաստասիրաց», 2001): Կատարել է վարքերի, վկայաբանությունների բնագրերի [«Հայ վարքագրական հուշարձաններ», 1973, «Հայկական վարքեր և վկայաբանություններ», 1994, «Հռիփսիմյանց վկայաբանությունը», 1996, «Հայկական վարքեր (5-15-րդ դարեր)», 1996, «Հայոց նոր վկաները (1155-1843 թթ.)», 1998] և Անանիա Շիրակացու «Տիեզերագիտություն» (1962) աշխատության ռուսերեն թարգմանությունները, գրել առաջաբաններն ու ծանոթագրությունները:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Источники по истории высших школ средневековой Армении: 12 —15 вв., Ереван, 1983.
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6906
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am