ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ Գրիգոր (Գիգի) Արամի. ծնվել է 1916 թվականի հունվարի 15-ին Երևանում: Դրամատուրգ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962): Ավարտել է ԵՊԻ շինարարական ֆակուլտետը (1939) և ՀՊՄԻ (1947): 1951-55-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, միաժամանակ՝ «Գրական թերթի», 1955-81-ին՝ «Ոզնի» հանդեսի խմբագիր: Գրել է ժամանակակից թեմաներով դրամաներ, կատակերգություններ, կատակադրամատիկական պիեսներ [«Այս աստղերը մերն են» (1949, համահեղինակ), «Սոֆիկի սխալը» (1956), «Վեր¬ջին մեխակները» (1958), «Գարնան անձրև» (1959), «Ամեն ինչ կամ ոչինչ» (1961), «Մեռնող ֆլորա» (1962), «Իմ սիրելի ժորժ» (1963), «Ա՜խ ներվեր, ներվեր» (1969), «Հաջի Փայլակ» (1973), «Զգուշացեք, նա դեռ կա» (1979), «Միջնաբերդ» (1980) և այլն), որոնք բեմադրվել են երկրի և սփյուռքի բեմերում: Նրա պիեսներն աչքի են ընկնում ցայտուն ընդգծված բնավորություններով, արդիական երևույթների սուր զգացողությամբ: Մահացել է 1981 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Գարնան անձրև (պիեսների ժողովածու), Ե., 1962:
Տասը տարի (պիեսների ժող ), Ե., 1969: Իմ խեղճ Պորտոս (ժողովածու ), Ե.. 1977:
Գրկ. Ավագյան Խ., Գրիգոր Տեր-Գրիգորյան, Ե., 1983:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am