ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ Մերուժան Սարգսի. ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 29-ին  Գոման գյուղում (Վրաստանի Ախալքալաքի շրջան): Գրող, հրապարակախոս: Ավարտել է ԵՊՀ (1973): 1986-90-ին՝ «Գարուն» ամսագրի խմբագիր, 1990-95-ին՝ ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1997-2004-ին՝ «Ար» հեռուստաընկերության հիմնադիր-նախագահ: 2004-ին հիմնադրել է «Անդին» ստեղծագործ, միավորումը, 2006-ից՝ «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր:

Տեր-Գուլանյանի «Սաղամո լիճը» (1978), «Արարատյան Երկիր» (1980), «Տղամարդկանց երկիր» (ռուսերեն, 1982), «Մնացող հողն ու գնացող մարդիկ» (1983), «Զրո ժամ» (1995) ժողովածուներում ամփոփված պատմվածքների, էսսեների, փաստագրական վիպակների հիմնական թեման ժամանակակից մարդն է: Հեղինակ է նաև «Գիշերային վարդ» (2002), «Ցավի որսորդը» (2005) բանաստեղծ, ժողովածուների:

ԱՄՆ-ի Լուիզիանայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր (1990): ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ (1980): ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-99) պատգմավոր:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am