ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գաբրիել, Քաջբերունի. ծնվել է 1837 թվականին Ուգունթալա գյուղում (այժմ՝ Կայան՝ ՀՀ Տավուշի մարզում): Գրող: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ՄՊՀ բժշկական ֆակուլտետը: Վերադառնալով հայրենիք՝ երկար տարիներ աշխատել է որպես գավառական բժիշկ: 1861-ին «Հյուսիսափայլում» (որի գաղափարական համախոհն էր) տպագրվել է հայ գյուղի սոցիալական կյանքը քննադատող, ժամանակի գրական աշխարհաբարով գրված նրա «ՏԷր-Սարգիս» վեպը, որը բարձր է գնահատել Մ. Նալբանդյանը: Գրաքննությունն արգելել է վեպի շարունակության տպագրումը: Գրել է «Սուրբ Գեւորգի ղուլը» («Մեղու Հայաստանի», 1872, № 94, 95), «Ջուխտ անիծյալ գերեզման» (անտիպ) վիպակները, ճամփորդ, նոթեր, հուշագրություններ: «Ստեփանոս Նազարեանցի շուրջը. 60-ական թուականներում» (1917) գիրքը հետաքրքրական փաստեր է պարունակում Ս. Նազարյանցի և 1860-ական թթ. հայ հասարակական կյանքի վերաբերյալ: Մահացել է 1920 թվականին Քարվանսարա գյուղում (այժմ՝ քաղաք Իջևան):
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Տեր-Սարգիս (ժող.), Ե., 1938:
Գրկ. Քաջբերունի, Գաբրիել Տեր-Հովհաննիսյանց, 1837-1920:
Կենսագրական տեղեկություններ, Ե., 1969:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am