ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ Լիլիա (Լիլի) Երվանդի. ծնվել է 1921 թվականի մայիսի 18-ին Վաղարշապատում: Թարգմանիչ, գրականագետ: ՀՀ վաստակավոր ուսուցիչ (1967): Ե. Գ. Տեր-Մինասյանի դուստրը, Մ. Ե. Տեր-Մինասյանի քույրը: Ավարտել է ԵՊՀ (1943) և ԵՌՕԼՄԻ (1971): 1943-80-ին դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1967-75-ին՝ ԵՊՀ-ում: Նրա թարգմանությամբ հայերենից ռուսերեն լույս են տեսել Ա. Սահինյանի, Ժ. Ավետիսյանի, Վ. Արամյանի, ռուսերենից, գերմաներենից հայերեն՝ Ֆ. Դոստոևսկու, Յու. Նագիբինի, Բ. Վասիլևի, Յո. Վ. Գյոթեի, Ֆ. Վերֆելի, Լ. Ռեննի, Է. Հիլզենռաթի և այլ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործություններից: Տեր-Մինասյանը բազմաթիվ գրականագիտ-արվեստաբանական հոդվածներով հանդես է եկել մամուլում: Հեղինակ է «Թումանյանը երաժշտության մեջ» (անտիպ) աշխատության: Մահացել է 1998 թվականի մայիսի 27-ին Երևանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am