ՏԵՐ-ՄԻՆԱՍՈՎԱ Սվետլանա Գրիգորի. ծնվել է 1938 թվականի օգոտոսի 25-ին  Մոսկվայում: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1988): Ավարտել է ՄՊՀ (1961): 1983-ից՝ ՄՊՀ պատմական ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի վարիչ, 1988-ից, միաժամանակ՝ օտար լեզուների ֆակուլտետի դեկան: Աշխատությունները վերաբերում են շարահյուսությանը, ձևաբանությանը, բառարանագրությանը և ոճաբանությանը, օտար լեզուների դասավանդման տեսությանը և մեթոդիկային, մշակութաբանությանը և մշակութային մարդաբանությանը («Խոսքի շարութաբանություն. գոյաբանություն և էվրիստիկա», 1980, «Գործառութային ոճերի շարութաբանություն», 1986, «Անգլերենը՝ առանց ուսուցչի», 1998, «Լեզուն և միջմշակութային հադորդակցությունը», 2000):

Կիրառական լեզվաբանության ռուսաստանյան ընկերակցության հիմնադիր-նախագահ (1990): ՌԳԱ Լոմոնոսովի անվան մրցանակ (1996), Բարեկամության շքանշան (1999): Բիրմինգհեմի (Անգլիա) համալսարանի պատվավոր դոկտոր (2002):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am