ՏԵՐՅԱՆ (Թերզիբաշյան) Աբրահամ Հակոբի. ծնվել է 1942 թվականի ապրիլի 19-ին Տաֆայում (այժմ՝ Թել Ավիվի շրջագծում)]: Բանասեր, հայագետ: Աստվածաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1984): Ավարտել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանը, Միչիգանի (ԱՄՆ, 1970), Բազելի (Շվեյցարիա, 1981) համալսարանները: 1979-ից Էնդրիուս համալսարանի (Միչիգանի նահանգ) մինչկտակարանային և վաղքրիստոնեական գրականության, 1984-ից՝ նաև Չիկագոյի համալսարանի հայագիտության պրոֆեսոր:

Աշխատությունները վերաբերում են Փիլոն Ալեքսանդրացու ժառանգությանը, հունաբան դպրոցի ժամանակաշրջանին, գործունեության ոլորտին, թարգմանության լեզվի ու ոճի հարցերին, ինչպես նաև հայ միջնադարյան աստվածաբանությանը: Լույս է ընծայել Փիլոն Ալեքսանդրացու «Յաղագս բան ունել եւ անասուն կենդանացդ» (անգլերեն, 1981, ֆրանսերեն, 1988), «Այնոցիկ որ յելսն է խնդրոց եւ լուծմանց» աշխատությունները:

ԱՄՆ-ի «Ֆուլբրայթ» հաստատության մրցանակ (2005):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Patriotism and Piety in Armenian Christianity, N.V., 2000.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am