ՏԵՐՅԱՆ Նվարդ Վահանի. ծնվել է 1920 թվականի ապրիլի 28-ին Մոսկվայում: Թարգմանչուհի: Վ. Ս. Տերյանի դուստրը, Գ. Էմինի կինը: Ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը (1942): Կազմել, ծանոթագրել և հրատարակել է Վ. Տերյանի 67 նամակները՝ ուղղված Միսկարյան քույրերին («Չհրատարակված նամակներ», 1970), ռուսերեն է թարգմանել, կազմել, ծանոթագրել «Քննադատություն և հրապարակախոսություն» (1985) ժողովածուն: Տողացի ռուսերեն է թարգմանել Վ. Տերյանի չթարգմանված բանաստեղծությունները, որոնք տեղ են գտել 1985-ին Լենինգրադում հրատարակված «Վահան Տերյան» ժողովածուում: Մահացել է 1978 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում: Աճյունասափորն ամփոփված է Գանձա գյուղում (Վրաստանի Նինոծմինդայի շրջան):
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am