ԹԵՐԶԻԲԱՇՅԱՆ Ավետ Հարությունի (2. 9. 1873. Վան - 31. 3. 1947, Փարիզ), գրող, հասարակական-քաղաքական գործիչ: Սովորել է Վանի Հիսուսյան և Երևանի վարժարաններում: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո` Վանի քաղաքապետ: Վանի 1915-ի ինքնապաշտպանության կռիվներից հետո անցել է Կովկաս: 1917-ին ընտրվել է Արևմտահայ ազգային խորհրդի, ապա` Հայաստանի աշահովության խորհրդի անդամ: Գործուն մասնակցություն է ունեցել արևմտահայ ճակատը արևմտահայ կամավորականներով համալրելու, արևմտահայ փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման գործում: 1921-ին մասնակցել է ՌԱԿ-ի ստեղծման աշխատանքներին: 1924-26-ին` «Ապագա» (Փարիզ) թերթի խմբագիր: Գրել է հուշագրություններ («Արծիւը իր բոյնին մեջ», 1938, «Նուպար» 1939, «Անդրանիկ», 1942), պատմվածքներ («Աթոսի հարիտ և մէկ պատմուածքներ», 1945), վեպ («Երկու տարի Ատւս Ապեպայի մեջ»):

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am