ԹԵՐԶՅԱՆ Մարգարիտ Սիմոնի [ծ. 21. 12. 1929 ք. Ռուսե (Բուլղարիա)], թարգմանչուհի: 1946-ին հայրենադարձել է: Ավարտել է ԵՊՀ (1951): 1951-ից աշխատել է գրահրատարակչական ոլորտում: Թերզյանի թարգմանությամբ լույս են տեսել բուլղար դասական և ժամանակակից գրողներ Դ. Դիմովի, Ա. Գուլյաշկու, Ա. Դոնչևի, Բ. Բալնովի, Դ. Տալևի և ուրիշների շուրջ երեք տասնյակ վեպեր Ս. Սևանի «Ռոդութո, Ռոդոսթո…» (գիրք 1-3, 2002) վեպը: Կազմել է բուլղարերեն-հայերեն և հայերեն-բուլղարերեն (հրտ` 2005) բառարաններ:

Բուլղարիայի կառավարության «Մադարլան հեծյալ» I աստիճանի շրջան (2002):


Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am