ՏԵՏԵՅԱՆ (Դեդեյան) Շառլ (Կարապետ) Տիգրանի. ծնվել է 1910 թվականի ապրիլի 4-ին Զմյուռնիայում: Գրականագետ: Ք. Տ. Տետեյանի եղբայրը: Ստեղծագործել է ֆրանսերեն: Սովորել է Նյոյի Ս. Խաչ քոլեջում, ավարտել Սորբոնի համալսարանը: 1949-ին՝ նույն համալսարանի համեմատական գրականությյան ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր (1979), ֆրանսիական ակադեմիայի լեզվական և գրական հարցերի միջազգային ընկերության պատասխանատու քարտուղար: Տետեյանի ուսումնասիրություններն ընդգրկում են անտիկ գրականությունից մինչև ժամանակակից գրականությունը: «Պատերազմ մարդկանց ցավի մեջ» (1971) աշխատությունում անդրադարձել է Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպին և հայոց ցեղասպանությանը: Առանձին ուսումնասիրություններ է նվիրել Ժ. Ռասինին, Ստենդալին, Վ. Հյուգոյին, Ֆ.Ռ. Շատոբրիանին և այլոց: Եղել է ֆրանսիական «Կլարտե» հանրագիտարանի գլխավոր խմբագիրը: 1964-ին դասախոսել է ԵՊՀ-ում: Ֆրանսիական ակադ-ի Մեծ, «Ֆրանսական միտք» և «Ֆրանսիական ճառագայթ» մրցանակներ: Մահացել է 2003 թվականի հունիսի 21-ին Փարիզում:
Գրականության ցանկ
Վերֆել Ֆ, Մուսա լեռան քառասուն օրը, «Լույս» հրատ., Երևան, 1990 թ.:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am