ԹԵՎԵՔԵՅԱՆ Վարդգես Հարությունի (1902, Շապին-Գարահիսար - 8. 6. 1969, Մոսկվա), գրող: Ավարտել է Մոսկվայի Արևելյան ժողովուրդների ինստիտուտը (1932): Աշխատել է Հայաստանում, Ղրիմում, Մոսկվայում, դիվանագիտական աշխատանք կատարել Արևելքի մի շարք երկրներում: Գրել է ռուս.: Լույս են տեսել Թեվեքյանի «Կյանքը սկսվում է նորից» (1951, հայ հրտ.` 1955), «Երբ հորդում են գետերը» (1956), «Մոսկվա գետից այն կողմ» (գիրք 1-2, 1960-66), «Երկու ճակատագիր» (հայերեն հրտ.` 1961), «Գրանիտը չի հալվում» (1962, հայ հրտ.` 1966), «Պարոն Կոչեկի ռեկլամի բյուրոն» (1967, հայերեն հրտ.`1984) վեպերը:

 

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am