ԹԵՎՅԱՆ Բագարատ (1893, Կ. Պոլիս- 1967, Կ. Պոլիս), գրող, լրագրող: Սովորել է Կ. Պոլիսի Կեդրոնական (1910-15) և Պերպերյան Վարժարաններում: 1922-24-ին` Կ. Պոլիսի Մեմերճյան ճեմարանի, 1924-ին` Պերպերյան վարժարանի տնօրեն: 1926-28-ին հրատարակել  է «Կեսուր» և «Անուշապուր» (հետագայում «Անուշապուր պատկեր» երգիծաթերթը: 1928-ից խմբագրել է «Երջանիկ» (նախապես` «Երջանիկ տարեցոյցը») տարեգիրքը, 1946-ին հիմնել «Պարտեզ» մանկապատանեկան ամսաթերթը: Գրել է «Թոսուն Միրիկ և Աղուոր Մինեւեր» (1930), «Բանտարկեալի մը օրագիրը (1933), «Զսպանակի վրայ» (1951), «Մեծ քաղաքին զառիվերը» (1965) վեպերը, Ադրինի Տատրյանի հեղինակակցությամբ` «Հանգրուանը» (1943),  «Շուշիկի կաղանդը» (1954), «Զարթիկ հօրքուրին տունը» 1955 թատերագրությունը:

 

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am