ԹՂԼՅԱՆ Սրապիոն (12.12.1840,Կ. Պոլիս-30.4.1919 Կ.Պոլիս), դրամատուրգ, մշակութային գործիչ: Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1858-ին վերադարձել է Կ. Պոլիս, զբաղվել ուսուցչությամբ: Գրել է «Կույր Տիրան», «Լենկթիմուր» , «Մեծն Տրդատ», «Տիգրանուհի կամ Յաղթանակ հայոց ընդդեմ մարաց» և այլ պիեսներ:Պատմ. դեմքերը և դեպքերը Թ. ներկայացրել է քմահաճորեն: Նրա պիեսները 1860-ական թթ. բեմադրվել են «Արևելյան թատրոնը» և այլ խմբեր: Թարգմանել է ֆրանսերեն մելոդրամաներ («Արյան բիծ», «Լիոնի սուրհանդակը», «Արքայն զբոսնու», «Երկու հիսնապետ»), որոնք բեմադրվել են արևմտահայ բեմում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. ԹերզիբաշյանՎ., Հայ դրամատուրգիայի պոտմություն, հ. 1, Ե.,1959:

Ստեփանյան Գ.,Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1,Ե., 1962: 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am