ՏԻԳՐԱՆՅԱՆ Սարգիս Ավետիսի. ծնվել է 1812 թվականի հունիսի 6(18)-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): Թատերագետ, թարգմանիչ, մանկավարժ: Հայ թատերագիտության հիմնադիրներից: Աովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1821-29), ավարտել ՄՊՀ բանասիրական գիտությունների բաժինը (1835): Զբաղվել է մանկավարժությամբ (Նոր Նախիջևան, Սիմֆերոպոլ), 1865-71-ին՝ Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի տեսուչ:
Տիգրանյանի գրաբար չափածո թարգմանությամբ և «Ինչ-ինչ գեղերերգութենէ» խորագիրը կրող ծավալուն առաջաբանով 1834-ին Մոսկվայում լույս է տեսել Ժ. Ռասինի «Գոթողիա» ողբերգությունը: Տիգրանյանը առաջաբանում անդրադարձել է ողբերգության ու կատակերգության վերաբերյալ Դավիթ Անհաղթի մեկնություններին, նաև Մարիա Ալոիս Պիդուի «Մարտիրոսութիւն սրբոյն Հռիփսիմէի» (բեմադրված՝ 1668, Լվով) հայ առաջին սրբախոսական ողբերգությանը, բնորոշել է կլասիցիստական ու ռոմանտիկական դրաման, նշել, որ թատրոնի հիմնական նպատակն է ժողովրդի լուսավորությանն ու կրթությանը ծառայելը: Մահացել է 1875 թվականի մարտի 28-ին Եյսկում (այժմ՝ ՌԴ Կրասնոդարի մարգում):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Արշարունի Ա., Հայ թատերագիտական մտքի պատմությունից, Ե., 1956:
Թադևոսյան Մ., Հայկական կլասիցիզմի տեսությունը, Ե., 1977:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am