ԹԻՐՅԱՔՅԱՆ Հարություն [25.12.1845, Թալաս (Կեսարիա) - 2.3.1919, Նյու Յորք], բանասեր, արևելագետ, թարգմանիչ, բժիշկ: Մ. Հ. Թիրյաքյանի հայրը: Ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, Կ. Պոլսում եղել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ: 1882-84-ին` Կ.Պոլսի Ազգային ժողովի ատենապետ: 1890–ին Ա. Արփիարյանի և ուրիշների հետ ձերբակալվել է: 1896-ին ընտանիքով տեղափոխվել է Պարսկաստան, նշանակվել արքունի բժիշկ: 1907-ին հաստատվել է ԱՄՆ-ում: Տիրապետել է պահլավերենին, հին և նոր պարսկերենին: Ուշագրավ են նրա «Հայկական Տաղաչափութիւն»  (1906), «Հայերէնի զեղծումները» (1917), «Հայերանական ուսումնասիրութիւն» (1922) բանասիրական և լեզվաբանական աշխատությունները: Գրել է նաև «Արիահայ բառարան…»  (1914), որտեղ ստուգաբանել է պարսկերենի ծագման հայերեն բառերը: Թարգմանել է Ֆիրդուսու, Սաադիի, Ն. Բուալոյի ստեղծագործություններից:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am