ՏԻՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ (Տեր-Հովհաննիսյան, Մելիք-Մուշկամբարյան Տիգրան). ծնվել է 1867 թվականի ապրիլի 21-ին Նորշեն գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում): Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, հոգևոր գործիչ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Սորբոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1910): 1890-ից՝ Էջմիածնի միաբանության անդամ, ծայրագույն վարդապետ (1916), եպիսկոպոս (1917): 1895-ից՝ Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցիների տեսուչ, 1915-21-ին՝ Էջմիածնի Մայր աթոռի դիվանապետ, 1916-18-ին՝ «Արարատ» (Էջմիածին) ամսագրի խմբագիր, 1921- 1928-ին՝ Հյուսիսային Ամերիկայի հայոց հոգևոր առաջնորդ:
Տիրայր Վարդապետը թարգմանել է Ա. Կոնան Դոյլի, Ջ. Բայրոնի, Հ. Իբսենի, Վ. Հյուգոյի ստեղծագործություններից: Պահպանվել են նաև անտիպ աշխատություններ («Ուղղումներ Րաֆֆիի «Խամսայի մելիքություններ» գրքի», «Հռոմեական պատմությունն աղբյուր յուր մշակույթի», 4 հատոր և այլն), թարգմանություններ, բառարան («Գավառականի բառարան»), որոնց բնագրերի որոշ մասը պահվում է ԳԱԹ-ում: Մահացել է 1956 թվականի մարտի 29-ին Նյու Յորքում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Րաֆֆի, Խամսայի Մէլիքութիւնները, Կովկասի կառավարչ. գլխ. տպարան, Թիֆլիս, 1882 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am