ՏՈՆԱՊԵՏՅԱՆ-ԴԵՄՈՊՈՒԼՈՍ Անահիտ Ավետիսի. ծնվել է 1962 թվականի ապրիլի 14-ին Լիոնում: Լեզվաբան, հայագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1991): Ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը (1984), Սորբոնի համալսարանը (1987): 1991-ից՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ: Զբաղվում է արևմտահայերենի քերականության, ընդհանուր լեզվաբանության հետ հայերենի բաղդատմանը, հայերենի բարբառների համադրմանը, արևմտահայերենը որպես սփյուռքի լեզու ճանաչելու [«Վաղակատարը և հարակատարը արևմտահայերենում» («Հայագիտության V միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու», անգլերեն, 1996, էջ 149-166), «Վերլուծական ժխտականը և վաղակատարը արևմտահայերենում LNALCO, ժողովածու, ֆրանսերեն, 1999, 1, էջ 23-41), «Լեզվական քաղաքականությունը Հայաստանում՝ Խորհրդային Միությունից մինչև անկախ Հայաստան» («Լեզու և պետություն», ժողովածու, ֆրանսերեն, Փարիզ, 1998, Էջ 171-185)] հարցերով: 1999-ին Փարիզում կազմակերպել Է Հայագիտության 6-րդ միջազգային գիտաժողովը:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am