ԹՈՓՉՅԱՆ Ալեքսանդր Էդուարդի. ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանում:  Գրաքննադատ, թարգմանիչ, դրամատուրգ, արձակագիր: Ա. Թոփչյանի որդին, Ա. Է. Թոփչյանի եղբայրը, Ա. Կ. Թոփչյանի ամուսինը: Ավարտել է ԵՊՀ (1962): 1963-65-ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966-75-ին՝ «Գարուն» ամսագրում, 1975-88-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-89-ին՝ ԳԱԹ-ում, 1991-95-ին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում: Լույս է ընծայել հայ գրականության արդի ընթացքի մի շարք խնդիրների վերաբերող ուսումնասիրություններ («Բառի սահմանները», 1978, «Ժամանակ և պատկեր», 1983, ռուսերեն, «Ապագայի ներկայությամբ», 1987), արձակ գործեր, պիեսներ («Արտագերս», 1994, ժողովածու, «Կիրկե կղզին»,1996, վեպ, «Այնտեղ», 2002, ժող.): Զբաղվում է նաև սփյուռքահայ գրականության հարցերով (Վ. Շուշանյան, Շ. Շահնուր, Ն. Սարաֆյան, Հ. Կոստանդյան և ուրիշներ): Ֆրանսերենից Թթփչյանի թարգմանությամբ հայերեն լույս են տեսել Ժ-Բ. Մոլիերի, Ֆ. Լարոշֆուկոյի, Ֆ. Սագանի, Վ. Գոդելի, Վ. Քաչայի, Ժ-Պ. Սարտրի և այլ հեղինակների ստեղծագործություններից:

ՀԳՍ Մ. Նալբանդյանի անվան (1992) և «Կանթեղ» (2004) մրցանակներ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am