ԹՈՓՉՅԱՆ Ստեփան Էդուարդի (ծ. 20.6.1937, Երևան), գրականագետ: Բանասիրական գիտությունների թեկնածու (1966): Է. Ս. Թոփչյանի որդին, Ա. Է. Թոփչյանի եղբայրը, Է.Ա. Թոփչյանի հայրը: Ավարտել է ՀՊՄԻ (1959): 1960-67-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Գրականության, 1967-76-ին՝ փիլիսոփայության և իրավունքի ինստուտների գիտաշխատող, 1976-79-ին՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ, 1979-94-ին՝ «Նաիրի» հրատարակչության բաժնի վարիչ: 1994-ից ապրում է Լոս Անջելեսում: Ուսումնասիրությունները նվիրված են հայ նոր գրականության և գեղագիտական մտքի պատմության խնդիրներին [«Շիրվանգադեի էսթետիկան», 1963, «Րաֆֆու էսթետիկական հայացքները», 1971, «Արևմտահայ նեոռոմանտիզմի էսթետիկայի ուրվագիծ» («Հայ էսթետիկական մտքի պատմությունից, 1 գիրք, 1974)]: Հեղինակ է «Հայ նոր գրականության պատմություն» (հատոր 5, 1979), «Հայ քննադատության պատմություն» (հատոր 1, 2, 1985, 1998) բազմահատորյակների որոշ գլուխների և այլն:

Գրականության ցանկ


«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Անհունի անդրադարձը, Ե., 1982:

Կերպ և իսկություն, Ե., 1987:

Ապագայի հիշողությունը, հրապարակախոսական հոդվածներ, գիրք 1-2, Ե., 2003:

Կյանք դարերի համար (Ա. Ահարոնյանի կենսագրական դիմանկար), Ե., 2003:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am