ԹՈՐԱՆՅԱՆ Թորոս Խաչերի. ծնվել է 1928 թվականի փետրվարի 29-ին Հալեպում: Գրող, հրապարակախոս: Բազմաժանր ստեղծագործող է: Լույս է ընծայել «Աստղերու ճամբան» (1960), «Կանաչ տառեր» (1965), «Անտալուզեան երգեր» (1979), «Կարօտի ճամբաներով» (1990), «Մեծ հորս պատմած հեքիաթները» (1992), «Թող Հայաստանը խօսի» (1998), «Կեանքի կեռմաններով» (1999) և այլն: Հեղինակ է նաև «Վավա և Սաիգիս Խաչատրեան» (1983), «Ժամանակի վկան և ապագայի դեսպանը» (1990), «Անդրանիկ Ծառուկեան: Արձակագիրն ու բանաստեղծը» (2000), «Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան» (2002), «Զրոյցներ Կարպիս Աուրէնեանի հետ» (2003), «Սիմոն Սիմոնեան երեւոյթը» (2004) մենագրությունների: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Գիրք որդիական, Բեյրութ, 1980: 

Բարև հայրիկ: Նովելներ, Ե., 1993: 

Երիզ մը կապոյտ, հ. 1-3, Ե., 1995: 

Երգեր եօթանասունէս ետք, Ե., 2000: 

Ուր տարին մեզ ճամփաները, Հալեպ, 2005:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am