ԹՈՐԳՈՄՅԱՆ (Դեղտրիկյան) Ծերուն Հակոբի. ծնվել է 1896 թվականի փետրվարի 15-ին Վանում:  Գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ: Ավարտել է Վանի Երամյան վարժարանը (1912), ապա՝ մանկավարժ, ուսումնարանը: 1918-ին խմբագրել է «Հրազդան» (Թիֆլիս) գրական ալմանախը, 1918-21-ին՝ «Արձագանք», «Կարմիր աստղ» (երկուսն էլ՝ Կրասնոդար) թերթերը: Գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, հուշեր («Հորձանքում», 1931, «Ժպտացող կյանքը», 1936, «Անմար կրակներ», 1953, «Ալեկոծ ծովը», 1965. «Անմոռաց օրեր», 1967,«Անձնվեր մարտիկը», 1978, «Ալեծուփ սրտեր», 1981, «Հոգեթով հույզեր», 1975): Մահացել է 1986 թվականի ապրիլի 7-ին Թբիլիսիում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am