ԹՈՌՆՅԱՆ Թադեոս (Անտոն, 3. 10. 1843, Զմյուռնիա- 5. 1. 1928, Վիեննա), բանասեր, աստվածաբան: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1859): Տիրապետել է հունարենին (հին և նոր), լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին: Զբաղվել է ուսուցչությամբ, եղել է Զմյուռնիայի և Կ. Պոլիսի կղերանոցների վարիչ: Թոռնյանը հրատարակել է «Հատընտիր ընթերցուաց ի մատենագրութեանց նախնեաց» (հ. 1-2, 1866-1910) գիրքը, որտեղ զետեղել է գրաբար մատենագրությունից ընտրված հատվածներ, դրանք համեմատել բնագրերի հետ, ուղղել աղավաղումները: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am