ԹՈՐՈՍՅԱՆ Շմավոն Առաքելի. ծնվել է 1926 թվականի ապրիլի 7-ին Մուսավան գյուղում (այժմ՝ Ոսկեհասկ՝ ՀՀ Շիրակի մարզում): Բանաստեղծ: Ավարտել է Գյումրիի մանկավարժ, ինստիտուտը (1948): 1966-81-ին՝ ՀԳՄ Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար: Լույս են տեսել Թորոսյանի «Առաջին ղողանջ» (1951), «Շիրակի առավոտը» (1959), «Մարդ, քեզ հետ եմ» (1967), «Հանդիպում գագաթին» (1972), «Ճերմակ նժույգներ» (1975), «Օրհնյալ անեզրություն» (1981) ժողովածուները և այլն: Ռուսերեն թարգմանությամբ լույս են տեսել Թորոսյանի երկու ժողովածու: Մահացել է 1984 թվականի հոկտեմբերի 18-ին Լենինականում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am