ԹՈՎՄԱՃԱՆ (Թոմաճան, Թովմաճանյան) Եղիա. ծնվել է 1777 թվականի դեկտեմբերի 18-ին  Կ. Պոլիսում: Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1798): Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանների վարժարանում: Մինչև կյանքի վերջը դասավանդել է Ս. Ղազարի վանքի վարժարանում, եղել է տեքստաբան-թարգմանիչ: Հունարենից թարգմանել, հայերեն տեքստերի հետ համեմատել և առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել է Հովհան Ոսկեբերանի «Ճառերը» (հատոր 1-2, 1818), Պլուտարքոսի «Զուգակշիռք երեւելի արանց» (հատոր 1-6, 1832-35) աշխատությունը, Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը» (գրաբար, չափածո, 1843, 1848): Հայ կլասիցիստական գրականության մեջ նշանակալի երևույթ են «Տարեգրութիւն ի մեծն Մխիթարայ աբբայ» պոեմը, «Ի սուրբն Դաւիթ մարգարէ», «Ողբերգութիւն Ադլմսեհի. երգ», «Առ Հայաստան խրախոյս» գործերը (հրտ.՝ «Տաղք Մխիթւսրեան վարդապետաց», հ.2, 1853): Գրել է նաև «Դպրութիւն նամակաց ի լեզու գրաբառ եւ աշխարհաբառ» (1805), «Իմաստութիւն մարդկային...» (1833) և այլ երկեր: Մահացել է 1848 թվականի սեպտեմբերի 23-ին Վենետիկում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Եղիա Թումաճան, տես Մխիթւսրեան յոբելեան, Վնտ., 1901, էջ 120-123, 220:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am