ԹՈՎՄԱՃԱՆՅԱՆ, Թոմաճան, Թադևոս (Պաղտասար) Վարդապետ. ծնվել է  1864 թվականի հունվարի 6-ին Խարբերդում: Բանասեր, թատերագիր, մանկավարժ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1887): Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան և Վենետիկի Մուրատ-Ոափայելյան վարժարաններում: 1923-29-ին՝ Մուրատ- Ոափայելյան վարժարանի տեսուչ: Լույս է ընծայել «Նախադրունք հայ-գրաբառ քերականութեան» (1892), «Առաջին քայլ ի գրոց բարբառ» (1894, 1909, 1921), «Գործնական քերականութիւն արդի հայերէնի» (1944) աշխատությունները: 1931-32-ին հրատարակվել են Թովմաճյանի «Անիծեալը», «Անմեղութեան յաղթանակը», «Ջղացաւութիւն», «Զարմայր կամ մոռացկոտ իմաստակը», «Խելքի պակասը՝ քսակի վնաս է», «Պզտիկ գողը» և այլ բարոյախրատական թատերգություններ: Մահացել է 1948 թվականի մարտի 19-ին Վենետիկում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am