ԾԱՌՈՒԿՅԱՆ Անդրանիկ Թորոսի (1913, գյուղաքաղաք Կյուրին (Սեբաստիայի նահանգ) - 23.5.1989, Փարիզ), գրող, հասարակական գործիչ։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928), սովորել Բեյրութի Համազգային Նշան Փալանջյան ճեմարանում (1930-34)։ 1935-42-ին՝ Բեյրութի Համազգային Նշան Փալանջյան ճեմարանի ուսուցիչ, 1941-ին Հալեպում հիմնել ու խմբագրել է «Նայիրի» պարբերականը։ Ծառուկյանի չափածո և արձակ ստեղծագործություններում («Առագաստներ», 1939, «Մանկութիւն չունեցող մարդիկ», 1955, «Վերջին անմեղը», 1980) արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները։ Հայաստանից ստացած տպավորություններն է ամփոփում Ծառուկյանի «Հին երազներ, նոր ճամփաներ» (1960) գիրքը։

«Ռուբեն Սեւակ՝ սէրը եղեռնի մեջ» վեպի համար արժանացել է ՀԳՄ Ռուբեն Սևակի անվան գրակական մրցանակի (1988)։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Մանկություն չունեցող մարդիկ։ Երազային Հալեպը (ժողովածու), Ե., 1985։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am