ԾԱՏՈՒՐՅԱՆ Ալեքսանդր Հովսեփի. ծնվել է 1865 թվականի ապրիլի 28-ին  Զաքաթալայում: - 31.3.1917, Թիֆլիս), Բանաստեղծ, թարգմանիչ։ Ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Բանաստեղծություններում արտացոլել է ժողովրդի վիշտն ու տառապանքը («Մուրացկան», «Թշվառին», «Աղքատի երգը մահից առաջ»), ազգային-ազատագրական պայքարը («Տուր ձեռքդ», «Զինվորի երգը», «Հերիք է, ազգ իմ»), դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Այ սև ամպեր», «Երկրի մշակները», «Գիր»)։ Ծատուրյանի պոեզիային հատուկ են հումանիզմն ու ազատասիրական ձգտումները։ Ծատուրյանը նաև սիրո ու բնության երգիչ է։ «Գրչի հանաքներ» (1901) երգիծական ժողովածուում ծաղրել է ժամանակի հոռի բարքերը, ծախու մամուլը։ Կատարել է թարգմանություններ։ Ծատուրյանի տեքստերով գրվել են երգեր («Այ վարդ», «Մի լար բլբուլ», «Արի ընկեր», «Սիրուն գարուն», «Նավավար»)։ Մահացել է 1917 թվականի մարտի 31-ին Թիֆլիսում: 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ինճիկյան Ա., Ա. Ծատուրյանի կյանքը, Երևան, 1960թ.։ 

Ֆելեքյան Հ., Ալեքսանդր Ծատուրյան, Երևան, 1965թ.։

Ստեղծագործություններ

Երկեր, Երևան, 1948թ.։

Ընտիր բանաստեղծություններ, Երևան, 1937թ.։

Նամակներ, Երևան, 1961թ.։

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am