ԾԵՐԵՆՑ (Շիշմանյան Հովսեփ). ծնվել է 1822 թվականի սեպտեմբերի 16-ին Կ. Պոլիսում: Գրող, հրապարակախոս։ Ավարտել է Իտալիայի Պիզայի համալսարանը (1852)։ 1846-ին ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ 1849-ին Ն. Ռուսինյանի և այլոց հետ հիմնել է ուսանողական «Արարատյան ընկերությունը»։ 1853-ին Կ. Պոլսում մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը։ 1860-ական թթ. ծավալել է քաղաքական գործունեություն, զբաղվել հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով։ Գրել է պատմավեպեր («Թորոս Լեւոնի», 1877, «Երկունք Թ դարու», 1879, «Թէոդորոս Ռշտունի», 1881), որոնցում պատկերել է հայրենիքի անկախության և ազատագրության համար մղվող պայքարը։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվել են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ մահացել է 1888 թվականի փետրվարի 17-ին Թիֆլիսում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Նանումյան Ռ., Ծերենց, կյանքը և գործը, Երևան, 1986թ.։
Ստեղծագործություններ
Ծերենց, Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1985թ.:
Երկեր, Երևան., 1968թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am