ԹՈՒՄԱՆՅԱՆ Հենրիկ Հմայակի (15.10.1914, Աշտարակ - 19.6.1982, Մոսկվա, թաղված է Աշտարակում), բանաստեղծ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975): Սովորել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1971-82-ին՝ «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար: Գրել է քնարական բանաստեղծություններ («Գարնանային», 1932, «Հայրենիքիս հետ», 1939, «Հայրենի վտակ», 1955, «Երգի ծնունդը», 1960, «Սիրո հրաշքը», 1967, «Սերը չի ծերանում», 1972, «Իմ կյանքի երգը», 1981, ժողովածուներ):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007

Երկ. ճակատագիր [պոեմ], Ե., 1975: Տարիների միջով, Ե., 1978:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am