ԹԸՆԳԸՐ, Տգրանսյան (Թընկըյան) Պետրոս Կարապետի[3.9.1799, Կ.Պոլիս-1881, գյուղ Բուջա (Զմյուռնիա)], քերական,սահլերա (սահլերայ) արհեստական լեզվի հիմնադիրը: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ  (1816), քահանա  (1818): Տիրապետել է հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, սանսկրիտ լեզուներին:  1828-ին հրաժարվել է հոգևոր կոչումից, որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել Բուջա գյուղի մոտ` բլրի վրա, իր կառուցած տանը, որի ճակատին սահլերա լեզվով քանդակել էր տվել Այգերատանդ (Իմաստության տաճար) բառը: Թընգըրը քարոզել է աշխարհի մարդկութայանը միալեզու դարձնելու գաղափարը. հրատարակել  է սահլերայի այբբենարան, տվել այդ լեզվի հնչյունաբանությունը, քերականությունը, բառապաշարը: Սահլերայի հնչյունական համակարգում կան 19 բաղաձայն և բազմաթիվ ձայնավոր հնչույթներ, որոնց  տառերն ինքնահնար են:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am