ՏՅՈՒՍԱԲ Սրբուհի Սարգսի (օրիորդական ազգանունը՝ Վահանյան). ծնվել է 1841 թվականին Կ. Պոլիսում: Գրող: Հ. Ս. Վահանյաևի քույրը: Սովորել է Կ. Պոլսի Օրթագյուղի ֆրանսիական դպրոցում, ֆրանսիական պատմություն ու բնական գիտներ ուսանել եղբոր՝ Հ. Ս. Վահանյանի մոտ:
Գրական գործունեության սկզբում կրելով Ս. Ո. Պեշիկթաշյանի ազդեցությունը՝ գրել է գրաբար ու աշխարհաբար ոտանավորներ, որոնք տպագրվել են «Բազմավեպ» պարբերականնեում («Գարուն»): «Աշխարհաբառ հայ լեզուն» (1880) գրքույկում պաշտպանել է աշխարհաբարը: 1880-82-ին Կ. Պոլսի և Զմյուռնիայի մամուլում տպագրված «Կանանց դաստիարակութիւնը», «Քանի մը խօսք կանանց անգործութեան մասին», «Կանանց աշխատութեան սկզբունքը», «Հայ ընկերութիւնք» հոդվածներում բողոքել է կնոջ անազատ վիճակի դեմ, պահանջել նրանց համար կրթության և աշխատանքի իրավունք: Այս գաղափարներն առավել ցայտուն արտահայտվել են «Մայտա» (1883) վեպում: Տյուսաբը կնոջը համարել է «ողորմելի զոհ», որի առջև փակ են «ամէն ազատ շաւիղ...»: Նրա կարծիքով՝ կինը կարող է ազատության հասնել լուսավորվելու, նախապաշարումների դեմ պայքարելու և աշխատելու միջոցով: Տյուսաբի հայացքները հուզել են ժամանակի արևմտահայ հասարակական միտքը, և շատ մտավորականներ (Գ. Զոհրապ, Հ. Պարոնյան, Ռ. Պերպերյան, Գ. Չիլինկիրյան, Մ. Մամուրյան, Ե. Տեմիրճիպաշյան և ուրիշներ) հանդես են եկել մամուլում և' մերժողական, և' նպաստավոր կարծիքներով: Տյուսաբը շարունակել է իր ծավալած պայքարը՝ քննադատությանը պատասխանելով «Սիրանոյշ» (1884) և «Արաքսիա կամ Վարժուհին» (1887) վեպերով, որտեղ խոսել է նաև ազատ սիրո իրավունքի մասին, մերժել բռնի ամուսնությունը:
Տյուսաբի վեպերը կրում են արևմտահայ ռոմանտիզմի արտահայտությունը: Մահացել է 1901 թվականի հունվարի 16-ին Կ. Պոլիսում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ Երկ.. Ե.. 1959:
Երկ., Ե., 1981:
Գրկ. Ալպոյաճյաե Ս., Ուսումնասիրութիւն Սրբուհի Տիւսւսբի, Վենետիկ, 1901: Շարուրյան Ա., Սրբուհի Տյուսաբ. Կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1963:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6906
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am